Աբովյան քաղաքում 7 հատ արկ է հայտնաբերվել

Փրկարարներն իրականացնում են հերթապահություն՝ մինչ սակրավորների կանչի վայր հասնելը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Աբովյան քաղաքի «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակա հողատարածքում 7 հատ արկ է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Արմավիրում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն. նա տեղում մահացել է

Դեպքի վերաբերյալ օգոստոսի 21-ին, ժամը 13։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարներն իրականացնում են հերթապահություն՝ մինչ սակրավորների կանչի վայր հասնելը:

Տավուշում դաժանորեն ծեծված 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա