Խոշոր վթար նախագահական նստավայրի մոտ. 5 հոգու տեղափոխել են հիվանդանոց

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության ծառայողները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վիգեն Զիրոյանի վարած Mercedes E 350 մակնիշի, 56-ամյա Հովիկ Ալեքսանյանի վարած Lexus RX 350 մակնիշի և 37-ամյա Էդգար Ոսկանյանի վարած մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Կորոնավիրուսից ապաքինված պացիենտին տուն տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության ծառայողները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում. վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ բոլորը եղել են սթափ, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Երևանում վրաերթի ենթարկված 41-ամյա քաղաքացու վիճակը ծանր է