ՌԱԴԻՈ

Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը Բաքվի սրտով չեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի ԱԳՆ–ի հայտարարությանն ու ադրբեջանական կողմի շահարկումներին, որոնք վերաբերում են Արցախում Հայաստանի կողմից իրականացված տնտեսական ծրագրերին։
Sputnik
Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը Բաքվի սրտով չեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` Արցախում իրականացվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ Ադրբեջանը մշտապես միջազգային տարբեր կառույցներում իր գերատեսչությունների միջոցով բարձրաձայնել է, որի նպատակն ըստ էության Արցախի զարգացումը կասեցնելն է, մինչդեռ զարգացման ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ հայկական կողմից իրականացվող ծրագրերը միտված են Արցախի պետականության հզորացմանը։

Լավրովն ասել է՝ ինչն է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացման պատճառ դարձել

«Կարևոր չէ, թե ինչ կասի Ադրբեջանը կամ հետագայում ինչպիսի հնչեղություն կտա իր հայտարարություններին, սա առաջին անգամը չէ, որ Բաքուն վերջին 30 տարիներին հանդես է գալիս նման դիրքորոշմամբ, հետևաբար ռազմավարական բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են ճանապարհաշինությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, պետք է անվերապահորեն իրականացվեն։ Նաև խնդիր կա նախևառաջ լիարժեքորեն պաշտպանելու Արցախում ապրող մարդկանց իրավունքները և այդ տեսանկյունից պետք է արվի առավելագույնը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Աբրահամյանի կարծիքով` չնայած հակամարտության առկայությանը, Արցախն ինքն է առաջարկել, օրինակ, ջրային համակարգերի համատեղ օգտագործումը, ինչը ենթադրում է ուղիղ համագործակցություն Արցախի ու Ադրբեջանի միջև, սակայն պաշտոնական Բաքուն մերժել է առաջարկը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավորապես Սարսանգի ջրամբարի նշանակությունը գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում արցախցիների համար չափազանց մեծ է, ադրբեջանական կողմը անհարկի թիրախավորել է այդ հարցը և այն շահարկում է միջազգային տարբեր ատյաններում, ինչը, սակայն արցախցիներին չի խանգարում օգտագործել ջրամբարի հնարավորությունները։

Ինչո՞վ են տարբերվում տավուշյան մարտերը ապրիլյանից. պարզաբանում է ՀՀ երրորդ նախագահը

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանն Արցախում նախանշել է տնտեսական զարգացման նպատակով որևէ ներդրումային ծրագիր, որն ուղղված լինի ենթակառուցվածքների արդիականացմանը, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմն Արցախի զարգացման իր պլաններն առաջարկում է բանակցային գործընթացի շրջանակում, որոնք ցանկանում է տեղավորել իր դիրքորոշումներից բխող լուծումներում, սակայն այդ ամենն, ըստ Աբրահամյանի, խաբկանք է, ինչն էլ բնականաբար մնում է անարձագանք։  

Ի՞նչ էին անում ապրիլյանի օրերին թուրք և իսրայելցի ռազմական մասնագետները Ադրբեջանում

Հիշեցնենք, որ ԱՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի գանգատները` Արցախում, այսպես կոչված, «Հայաստանի անօրինական տնտեսական գործունեության» վերաբերյալ ոչ այլ ինչ են, եթե ոչ ադրբեջանական իշխանությունների` իրականությունից փախուստի հերթական դրսևորում, որոնք համառորեն փորձում են անտեսել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը։ Արցախում համոզված են, որ ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է պաշտոնական Բաքվի` Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու ցանկությունը։

Ինչո՞ւ 2016թ-ին չկրակեց «Իսկանդերը». Սարգսյանը մեկնաբանել է ամենաքննարկվող հարցերից մեկը: