ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 30-ամյա մի տղամարդու։ Պարզվել են հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես պարզվել է, որ Երևանի 30-ամյա բնակիչը անհայտ անձից ձեռք է բերել «BANK OF AMERICA», «METABANK» և «HSBC» ամերիկյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված թվով 75 կրկնօրինակներ:
«30-ամյա բնակիչը 2019թ. հոկտեմբերի 29-ից մինչև 2020թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, պլաստի քարտերի գործադրմամբ, «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 7.488.000 ՀՀ դրամ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) 3-րդ մասի 1-ին կետով:
28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գումար է գողացել
Տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, որը համակցվել է գրավի հետ, իսկ պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
ok.ru կայքի հայ օգտատերերից խոշոր գումար են հափշտակել . հանցավոր խումբը բացահայտվել է