Վարչապետի աշխատակազմի գործուղումների գումարը չի ծախսվել. ի՞նչ կանեն այն

Վարչապետի աշխատակազմը փակ սահմանների հետևանքով չի կարողացել նախատեսված գործուղումներն իրականացնել` «խնայելով» 47 մլն դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik.Կորոնավիրուսի հետևանքով գործուղումները նվազել են, ուստի գործուղումների համար նախատեսված գումարներն էլ չեն ծախսվել։ Այսօր կառավարությունը որոշեց վարչապետի աշխատակազմին հատկացված գործուղումների գումարից 47 մլն դրամի վերաբաշխում կատարել։

Որքանով են վտանգավոր պետական պարտքի կուտակումները. կորոնավիրուսն ու կառավարության ծրագրերը

«Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերին տրամադրված 47 մլն դրամը 2020-ի պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում կատարելով` հատկացնել պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովմանը»,–նշված է որոշման նախագծում։

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետբյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

Նշենք, որ օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Սակայն արտակարգ դրության ռեժիմում մեղմացումներ են եղել, որոնցից մեկն էլ օտարերկրացիների առջև ՀՀ օդային սահմանը բացելն է։ Սակայն մի շարք երկրների օդային դարպասները Հայաստանի համար դեռ բաց չեն։

Սկսել են գնահատել միտքը․ ինչպես է կորոնավիրուսն ազդել գովազդի շուկայի վրա