Տավուշում ծեծված երեխաներից մեկին էլ են Երևան բերել. փոքրիկը որոշ չափով գիտակցություն ունի

Փայտով ծեծված երեխաներից մեկը, որն ընդամենը 6 տարեկան է, դեռ անգիտակից է։ Նրա կյանքին վտանգ է սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն»,– Faecbook–ի իր էջում գրել է նա:

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

Դերձյանը հայտնում է նաև, որ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18–ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում. ոստիկանությունն Իջևանի ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ինչու է պապը պարբերաբար ծեծել 6–ամյա և 4–ամյա թոռներին. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել

Հարուցվել է քրեական գործ. երեխաներին փայտով հարվածած տղամարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։

Ի՞նչ վիճակում է Երևանի տներից մեկի պատուհանից ընկած 5 տարեկան երեխան