Տավուշում ծեծված երեխաների 5 քույր–եղբայրները թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Իջևանում երեխաների թունավորման դեպք է գրանցվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:

Տավուշում ծեծված երեխաներից մեկին էլ են Երևան բերել. փոքրիկը որոշ չափով գիտակցություն ունի

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն: Վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն: Բոլոր երեխաներն այն ընտանիքի զավակներն են, որտեղ օգոստոսի 18-ին 6-ամյա և 4-ամյա փոքրիկները ծեծի էին ենթարկվել։ Նույն օրը նրանց դաժանաբար ծեծելու կասկածանքով ձերբակալվել էր 58-ամյա պապը`Սամվել Հ.-ն:

Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Տավուշում ծեծված 6-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 18–ին ոստիկանությունն Իջևանի ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարուցվել է քրեական գործ. երեխաներին փայտով հարվածած տղամարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։