Շամլուղ քաղաքի բնակիչը գնացել է Լալվար լեռ ու չի վերադարձել

Արդեն մի քանի օր է` Լալվար լեռ գնացած քաղաքացուց ոչ մի լուր չկա։ Գործի են անցել փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչներից մեկը կորել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օգոստոսի 20-ին, ժամը 09:22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ օգոստոսի 17-ին` ժամը 13։00-ին, Շամլուղ քաղաքի բնակիչը մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ի՞նչ վիճակում է Երևանի տներից մեկի պատուհանից ընկած 5 տարեկան երեխան

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դդմաշենի կամրջով երթևեկելը վտանգավոր է դարձել. 12.5 մլն դրամ տրամադրվեց նորոգման համար