Ի՞նչը կարող է միավորել Հայաստանի ընդդիմությանը. քաղտեխնոլոգի մեկնաբանությունը

Ընդդիմության հաջողությունը կախված է երկրի համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական իրավիճակից, և այդ ուղղությամբ ակտիվացումը նկատվում էր ամբողջ ամառվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Հայաստանում աստիճանաբար երեք ընդդիմադիր բևեռ է ձևավորվում։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

 Նրա խոսքով՝ «բուռն աշուն» արտահայտությունը Հայաստանում վաղուց արդեն քաղաքական տերմինի, անգամ տեխնոլոգիայի է վերածվել։ Սակայն 2020թ․-ը տարբերվում է նրանով, որ քաղաքական դաշտի համար ամառն  «արձակուրդային» չի եղել։

Ի՞նչը կարող է միավորել Հայաստանի ընդդիմությանը. քաղտեխնոլոգի մեկնաբանությունը

Հունիսից սկսած զանազան քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ակտիվորեն մամուլի ասուլիսներ են անցկացնում։ Ամառը պասիվ չի եղել և, ամենայն հավանականությամբ, արդեն չի էլ լինի։

Թե ինչ զարգացումներ կլինեն աշնանը, շատ հարցերում կախված է առողջապահական և տնտեսական վիճակից։

Երկու տարի տևած լռություն․ ի՞նչ հայտ է ներկայացնում Հայաստանի երրորդ նախագահը

«Կորոնավիրուսի հետ կապված աշնանն արդեն մենք շատ ավելի անհանգստացնող թվեր կտեսնենք, հավանական է՝ անգամ ավելի վատ, քան սպասում է կառավարությունը»,-ասաց Հակոբյանը։

Հենց համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական իրավիճակն է ֆոն ստեղծելու ընդդիմության գործողությունների համար։

Ինչ վերաբերում է բուն ընդդիմադիր դաշտին, ապա այսպես կոչված «բևեռների» ձևավորման գործընթացը շարունակվում է, այն ընթանում է նաև հենց այս պահին։

Երեք հիմանական բևեռ է ձևավորվում։ Առաջինն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ միասին։ Նրանք կարող են առանձին հանդես գալ և այդպես էլ հանդես են գալիս, բայց միասին ավելի շատ ռեսուրսներ և հնարավորություններ ունեն։

«Նրանց ռազմավարական նպատակը երկրի ներկայիս ղեկավարությանն իշխանությունից զրկելն է։ Եվ նրանք որոշակի հեռանկարներ ունեն»,-ասաց Հակոբյանը։

Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է. ՀՀ երրորդ նախագահ

Երկրորդ բևեռը Ռոբերտ Քոչարյանն է։ Իր վերջին հարցազրույցում նա ակտիվ քաղաքական գործունեության հայտ է ներկայացրել։ Նախկին նախագահն այլ ուժերի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։ Առայժմ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ տեսքով կձևավորվի այդ բևեռը։

Երրորդ բևեռը ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը երեկ հանդես եկավ մամուլի ասուլիսով։

Իշխանությունների վարկանիշն ընկնում է, ընդդիմությանը կհաջողվի՞ օգտվել իրավիճակից

Այս բոլոր բևեռներն ակտիվորեն աշխատում են։ Դրանք կարող են ինչ-որ ընդհանուր նպատակներ ունենալ, մասնավորապես՝ միավորումը ներկայիս իշխանության դեմ։ Բայց առայժմ, ամենայն հավանականությամբ, նրանք ինքնուրույն կզարգանան։

«Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում առայժմ ինստիտուցիոնալացման գործընթաց է ընթանում»,-նշեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է հավանական ընդհանուր առաջնորդին, ապա ընդդիմության համար այդ խնդիրը միշտ էլ ամենաբարդերից մեկն է եղել։ Եթե փորձեն միավորվել ընդդեմ ինչ-որ բանի, ապա շատ ավելի հեշտ կլինի, քան եթե միավորվեն հանուն ինչ-որ բանի։ Բավական է հիշել «Թավշյա հեղափոխության» «Մերժիր Սերժին» կոչը, որի շուրջ էլ հենց մարդիկ միավորվել էին։ «Առաջնորդի հարցը կտապալի ընդդիմության ցանկացած բանակցություն»,-նշեց Հակոբյանը։

Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք

Ուստի գլխավոր հարցը, որը կարող է միավորել այդ ուժերին, գործող կառավարության հեռացումն է և արտահերթ ընտրությունները։