Ի՞նչ վիճակում է Երևանի տներից մեկի պատուհանից ընկած 5 տարեկան երեխան

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը որոշ մանրամասներ է հայտնում պատուհանից ընկած փոքրիկի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի տան 2-րդ հարկի պատուհանից ընկած 5 տարեկան երեխայի վիճակի ծանր է։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը։

«Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ` ժամը 18:15-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դժբախտ դեպք Գեղարքունիքում. 4-ամյա մի տղա հոսանքահարվել է և մահացել

Պարզվել է, որ երեխան ընկել է իրենց տան պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ինչու է պապը պարբերաբար ծեծել 6–ամյա և 4–ամյա թոռներին. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել