ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Հայտնի շոումեն, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ում շնորհավորել են իրենց դստերը, որն այսօր 16 տարեկան է դարձել։
«Շնորհավորում եմ Ժասմինին ծննդյան օրվա առթիվ։ Դու ամենալավն ես։ Մենք քեզ շատ ենք սիրում», - գրել է Մարտիրոսյանը։
Աղջկա ծննդյան կապակցությամբ գրառում է արել նաև Լևինան։
«Այդ լուսանկարում անմիջապես երևում է, որ մենք ծննդյան օր ենք նշում։ Դուք իհարկե, կարող եք կարծել, որ սա իմ ծննդյան օրն է, և ես պարզապես շփոթել եմ թվերի տեղերը, բայց ոչ, այսօր 16 տարեկան է դառնում մեր դուստրը` Ժասմինը»,- գրել է նա։
Զույգի երկրպագուները մի շարք շնորհավորանքներ են գրել։
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին
««Հրաշք է», «ամենակարևորը երջանիկ լինի», «ինչ գեղեցիկ դուստր ունեք»»,–գրել են նրանք։
Գարիկ Մարտիրոսյանի կինը գլխին անդրկովկասյան կոլորիտով գլխարկ է «աճեցրել». լուսանկար
Հիշեցնենք, որ Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են ավելի քան 20 տարի: Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականին ծնվել է զույգի առաջնեկը` Ժասմինը, իսկ 2009-ի հոկտեմբերին` որդին` Դանիելը:
«Կարծում էի` նման կլինեմ Բրյուս Ուիլիսին, բայց...». Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը