Դդմաշենի կամրջով երթևեկելը վտանգավոր է դարձել. 12.5 մլն դրամ տրամադրվեց նորոգման համար

Կառավարությունը որոշեց լուծել Դդմաշենի կամրջի խնդիրը, քանի որ այն արդեն շատ լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը պետական բյուջեում վերաբաշխում կատարեց, որի արդյունքում Դդմաշեն համայնքի կամուրջը կվերանորոգվի։ Գործադիրը հավանություն տվեց կամրջի վերանորոգման նախագծին։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Գյուղերում միջավայրը ժամանակակից դարձնելու խնդիր կա. ի՞նչ տարբերակ է առաջարկում Փաշինյանը

Նրա խոսքով` նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն` գտնվում է Մ-4 Հ-29 մարզային նշանակության ավտոճանապարհին։

Հիմնանորոգվում է վերջին անգամ 1980-ականներին նորոգված Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը

Պապիկյանը հայտնեց, որ կամրջի նորոգման համար կտրամադրվի 12.5 մլն դրամ, որը Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքն է։

Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում. Նիկոլ Փաշինյան