Առցանց ասուլիս. «Ինչպե՞ս Հայաստանի վրա կանդրադառնա լարվածության աճը Մերձավոր Արևելքում»

Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները Մերձավոր Արևելքում Բեյրութում տեղի ունեցած պայթյունների և Հունաստանի ու Թուրքիայի միջև ծովային հակամարտության սրումից հետո: Ինչպե՞ս կարող են Մերձավոր Արևելքի իրադարձություններն ազդել Հայաստանի վրա:
Sputnik

Արևելագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, Ռուբեն Սաֆրաստյանը այս հարցերի վերաբերյալ իր տեսակետները կներկայացնի օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: