Twitter-ն արգելափակել է. որոնման արդյունքում ցանցում հնարավոր չէ գտնել Sputnik-ի էջերը

ՌԻԱ Նովոստին երկու հարցում է ուղարկել Twitter-ին ու խնդրել է պարզաբանել իրավիճակը, սակայն ամերիկյան ընկերությունը դեռ չի պատասխանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Որոնման արդյունքում հիմա Twitter-ում հնարավոր չէ գտնել Sputnik լրատվական գործակալության էջերը։ Տեղեկությունը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի մամուլի ծառայությունը։

Twitter–ը ջնջել է Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան էջը

Եթե նախկինում օգտատերը Sputnik-ի էջին բաժանորդագրված չի եղել կամ չի մտել, ապա Twitter-ն այն գտնելու հնարավորություն այլևս չի տալիս։

«Ըստ ամենայնի, Twitter-ը դադարել է լինել ազատ սոցիալական ցանց ու կարծիքների բազմազանության հարթակ և դարձել է քաղաքական երանգ ունեցող ու խիստ գրաքննության ենթարկվող կազմակերպություն», - հայտնել են մամուլի ծառայությունում։

ՌԻԱ Նովոստին երկու հարցում է ուղարկել Twitter ու խնդրել է պարզաբանել իրավիճակը, սակայն ամերիկյան ընկերությունը դեռ չի պատասխանել։

Երեկ Twitter-ից անհետացել էին նաև RT-ի էջերը։ Միկրոբլոգի ադմինիստրացիան հայտնել էր, որ սկսել է դրոշմանշել այն ԶԼՄ-ներ էջերը, որոնք պետության վերահսկողության տակ են գտնվում, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների իշխանության, պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարարների, դեսպանների, պաշտոնական ներկայացուցիչների ու գլխավոր դիվանագիտական առաջնորդների էջերը։

Twitter–ը որոշել է ազատվել ծույլ օգտատերերից. ովքե՞ր կհայտնվեն «սև ցուցակում»

Նշենք՝ դրոշմանշման են ենթարկվել միայն այն գրառումները, որոնք կապված են Ռուսաստանի ու Չինաստանի հետ։