ՌԱԴԻՈ

Նոր գործիքակազմն ընդդեմ կոռուպցիայի. ի՞նչ անել, որ այն առավել արդյունավետ «աշխատի»

Փաստաբան Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Արդարադատության նախարարության նախաձեռնությանը, որով նախատեսվում է Հայաստանում ստեղծել Հակակոռուպցիոն դատարան։
Sputnik
Նոր գործիքակազմն ընդդեմ կոռուպցիայի. ի՞նչ անել, որ այն առավել արդյունավետ «աշխատի»

Փաստաբան Նորայր Նորիկյանի դիտարկմամբ` վերջին երեք տարիներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր տարի մեր երկրում արձանագրվում է շուրջ 1300 այդպիսի հանցագործություն, և եթե բոլորն էլ մեղադրական եզրակացությամբ ուղարկվեն դատարան քննվելու, ապա յուրաքանչյուր դատավորին բաժին է կհասնի շուրջ 65 քրեական գործ։

Հայկ Սարգսյանը հրավիրվել է ԱԺ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Դատելով այսօրվա վիճակագրական տվյալներից` յուրաքանչյուր դատավորի վարույթում քննվում է տարեկան շուրջ 85 քրեական գործ, ինչը նշանակում է, որ թեև ֆորմալ առումով դատարանները ծանրաբեռնված են, բայց հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ` դատավորների թվաքանակի և նրանց միջև բաշխված գործերի հանրագումարից կարելի է հանգել եզրակացության, որ այսկերպ կոռուպցիոն դատարանը լինելու է թերբեռնված և դատավորների գերբարձր աշխատավարձով, որովհետև նրանք մյուս դատավորների համեմատ վարձատրվելու են մի քանի անգամ շատ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նորիկյանի համոզմամբ`միայն դատարաններով չէ, որ պետք է արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ, որովհետև այդ պայքարը բազմաշերտ է`սկսած կրթությունից, արժեհամակարգից, վերջացրած իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքով։ Ըստ նրա` մեր հանրությանը նախևառաջ անհրաժեշտ է հակակոռուպցիոն կրթություն, և այնպես չէ, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ միտված են կոռուպցիայի դեմ պայքարին, քանի որ այդ մարմիններում նույնպես կան կոռուպցիոն դրսևորումներ։

Պատրաստվեք... Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարարի հանդեպ տույժ է կիրառել

Փաստաբանի կարծիքով` կոռուպցիայից զերծ հասարակություն ձևավորելու համար ամենից առաջ պետք է ձևավորել հակակոռուպցիոն հասարակություն, որը կոռուպցիայի նկատմամբ կունենա զրոյական հանդուրժողականություն։ Ըստ նրա` մարդկանց այսօր հետաքրքրում է ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը, որքան արդյունքը։

Կոռուպցիան նվազել է, բայց համակարգում խնդիրները լուծող չկա․ տնտեսագետը՝ ներդրումների մասին

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարության նախագծի համաձայն` դատարանի դատավորներից քսանը քննելու են ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործություններին առնչվող գործերը, իսկ հինգը` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը։

ՊԵԿ–ի տեսուչներն «աչք փակելու համար» 30.000 դոլար կաշառք են պահանջել. ԱԱԾ–ի տեսանյութը