ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը կարող են նորից լուրջ վիճաբանության մեջ մտնել ամուսնալուծության ու երեխաների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է UsWeekly պարբերականը՝ հղում անելով նախկին ամուսիններին ծանոթ աղբյուրին։
Նշվում է, որ Փիթին զայրացրել է այն փաստը, որ Ջոլին Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան միջնորդագիր է ներկայացրել ու պահանջել բացառել ապահարզանի գործընթացից դատավոր Ջոն Օլդերքիրկինի մասնակցությունը, որը, նրա կարծիքով, աշխատանքային հարաբերություններ ունի իր նախկին ամուսնու փաստաբաններից մեկի հետ։ Դա հունից հանել է դերասանին, նա ասել է, որ Ջոլին չափազանց հեռուն է գնացել ու նրան պետք է հակահարված տալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բերդ Փիթն ու Անջելինա Ջոլին կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել խնամակալության մասին։ Նրանք միասին վեց երեխա են դաստիարակում՝ 14-ամյա Շայլոյին, 11-ամյա Նոքսին ու Վիվյենին Անջելինան է ծննդաբերել, ևս երեքին՝ 15-ամյա Զախարային, 16-ամյա Փաքսին ու 18-ամյա Մեդոքսին, նրանք որդեգրել են։
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը խախտում են ինքնամեկուսացման կանոնները
Փիթի փաստաբաններն ընդգծում են, որ աստղերի վիճաբանությունների հետևանքով ամենաշատը երեխաներն են տուժում, քանի որ նախկին ամուսինները վերջնականապես չեն լուծել նրանց խնամակալության հարցը։
Նույն դեմքն է․ Ամերիկայում գտել են Անջելինա Ջոլիի նմանակին․ լուսանկարներ
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը սկսել են հանդիպել 2005 թվականին։ 2012 թվականին զույգը հայտարարել է նշանդրեքի մասին, իսկ երկու տարի անց նրանք ամուսնացել են։ Սակայն 2016 թվականին Ջոլին որոշել է ամուսնալուծվել Բրեդ Փիթից։ Ապահարզանի պատճառն, ըստ ԶԼՄ-ների, երեխաների դաստիարակության հարցում լուրջ տարաձայնություններն են եղել։