Հայաստանը չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին

Հայաստանի զինված ուժերը պատրաստ են հաջորդ տարի մասնակցել միանգամից մի քանի բիաթլոնների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանն այս տարի առաջին անգամ չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ի դեպ, 2013-ից սկսած սա առաջին դեպքն է, որ Հայաստանը չի մասնակցում «Տանկային բիաթլոնին»։

Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է

Ստեփանյանի խոսքով՝ այս տարի ուղղակի նպատակահարմար չէր մասնակցությունը։ Բայց Հայաստանը ուշադիր հետևելու է մրցումների ընթացքին։

«Կուսումնասիրենք մրցույթում տեղ գտած բովանդակային և կատարողական փոփոխություններն ու հաջորդ տարի կմասնակցենք միանգամից մի քանի փոխադրամիջոցների բիաթլոնների»,- ասաց Ստեփանյանը:

Մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում։

Հիշեցնենք, որ Հայաստանն ամենամյա այս բիաթլոնին մասնակցում է 2013 թվականից։ 2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել էր «Տանկային բիաթլոնի» երկրորդ հորիզոնականը և մրցանակ ստացել Տ-90Ս տանկ։

«Տանկային բիաթլոն-2019». ինչպես համատեղել անհամատեղելին` տանկեր, հրաձգություն և դուդուկ

Հայաստանի այցեքարտը տանկային մրցույթին ժամկետային զինծառայողների թիմն էր։ Ի տարբերություն բոլոր մյուս երկրների՝ ՀՀ-ն ներկայանում էր ոչ թե պրոֆեսիոնալ պայմանագրայիններից բաղկացած թիմերով, այլ ժամկետային տանկիստներով։