Գագիկ Ծառուկյանը հեռանու՞մ է քաղաքականությունից. Իվետա Տոնոյանը գրառում է արել

Իվետա Տոնոյանի խոսքով`Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հերքել է որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից։

ԱԱԾ–ն որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ. «Ժողովուրդ»

«Այսօր մի քանի լրատվամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իբր Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից կամ իրենց տերմինալոգիայով ասած «զադնի է դնում» Որպես մամուլի խոսնակ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ստիպված եմ հիասթափեցնել Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին»,–նշել է նա:

Տոնոյանի խոսքով`ԲՀԿ առաջնորդը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել

Հիշեցնենք`ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չի ներկայացել։