Գյումրու ԲԿ–ում պետպատվերի շրջանակում վիրահատություններ են արել և գումար հափշտակել

Մի խումբ բժիշկներ քաղաքացիներից պահանջել են վիրահատությունների համար անհրաժեշտ գումարը, սակայն միջամտությունն իրականացրել են պետպատվերի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱն, 20 օգոստոսի- Sputnik. Դատախազությունը տեղեկացնում է, որ «Գյումրի բժշկական կենտրոնի» մի խումբ բժիշկ-վիրաբույժներ կատարել են վիրահատություններ, որոնք գրանցել են որպես պետպատվերով իրականացվող ծառայություն, սակայն հիվանդներից պահանջել են ամբողջ գումարը։

ՀՔԾ–ի «դուխը» չի հերիքել. ՀՅԴ–ն ԲՀԿ–ն ու «Հայրենիքը» հիմա էլ դատախազություն են դիմում

«Մասնավորապես,  վիրահատությունները ձևակերպել են որպես համավճարի շրջանակում մատուցվող ծառայություններ և կազմել են այդ կապակցությամբ կեղծ պայմանագրեր: Արդյունքում հիվանդներից գանձված գումարներից ԲԿ–ի դրամարկղ մուտքագրվել է միայն համավճարի շրջանակում սահմանված գումարը` 50.000-65.000 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիվանդների բուժման դիմաց վճարման ենթակա մնացած գումարները բժիշկները ձևակերպվել են որպես ԲԿ–ի հաշվեհամարին պետբյուջեից կատարված փոխանցումներ։ Նման եղանակով պետությունից և հիվանդներից խարդախությամբ հափշտակվել է 1.8 մլն դրամ։

 ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի տարբեր կետերով (խարդախություն), որոշ դեպքում  նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) մեղադրանքներ են առաջադրվել ԲԿ–ի մի խումբ բժիշկների: Հետագայում առաջադրված մեղադրանքների մի մասով համաներման ակտի կիրառման, վաղեմության ժամկետն անցնելու, գործուն զղջալու հիմքով բժիշկների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել:

Նոր գործիքակազմն ընդդեմ կոռուպցիայի. ի՞նչ անել, որ այն առավել արդյունավետ «աշխատի»

Այդուհանդերձ, քննությամբ, փաստորեն, հաստատվել է, որ վերը նշված հանցավոր արարքները կատարելուն նպաստել է նաև այն հանգամանքը, որ բժշկական օգնությունից օգտվող քաղաքացիները բավարար տեղեկություններ չեն ունեցել ինչպես անվճար, այնպես էլ արտոնյալ պայմաններում բուժում ստանալու՝ կառավարության սահմանած կարգի վերաբերյալ:

ok.ru կայքի հայ օգտատերերից խոշոր գումար են հափշտակել . հանցավոր խումբը բացահայտվել է

 Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագիր է ուղղվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որում բարձրացվել է նման դեպքերը բացառելու ԲԿ–ների ղեկավարների հետ քննարկումներ իրականացնելու հարցը։

Արդյունքում հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտներին տրամադրել իրազեկման թերթիկներ: