Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Այս տարի`կորոնավիրուսի պատճառով, պատարագի մասնակիցների թիվը սահմանափակ է կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի։ Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 6-ին մատուցվելիք պատարագին։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը՝ հղում անելով Վանի նահանգապետ և Վան քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մեհմեթ Էմին Բիլմեզին։

Արթուրը կնքված է, հաճախում է հայկական եկեղեցի. «իսլամ ընդունած» հայ տղայի մոր պարզաբանումը

Նշվում է, որ այս տարի պատարագի մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու։

«Աղթամար կղզին և Վանա լիճը աշխարհի մշակութային ժառանգություններն են, որոնք ի պահ են տրվել մեզ՝ վանեցիներիս։ Աղթամար կղզու վրա պատմական եկեղեցի կա։ Մշակույթի ու տուրիզմի նախարարության հետ ստորագրված արձանագրության համաձայն՝ ամեն տարի սեպտեմբերի 2-րդ կիրակին եկեղեցում պատարագ է մատուցվում։ Այս տարի էլ, սեպտեմբերի 6-ին այնտեղ, համաճարակային կանոնների պահպանմամբ, ավելի քիչ մասնակցությամբ պատարագ կմատուցվի»,–ասել է Բիլմեզը։

Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին

Հաղորդվում է, որ Կ․Պոլսի հայոց պատրիարքարանից պատարագն անցկացնելու համար ժամանելու է 25 հոգանոց անձնակազմ։

Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցու ճարտարապետը հայտնի նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել) է։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել են Պոլսի հայոց պատրիարքարանին։ Տեղաբնակները կղզին ու եկեղեցին լքել են 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

Արամ Ա կաթողիկոսը շրջել է Բեյրութի հայկական թաղամասով և եկեղեցիներով. տեսանյութ

95 տարվա դադարից հետո՝ 2010 թվականից ի վեր, ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Երեք տարի անց՝ 2018-ին, եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ:

Ալիև՛, ձեռքերդ հեռու հայկական եկեղեցուց. Լապշինը բացահայտել է Բաքվի հերթական սադրանքը