ՌԴ–ի և Բելառուսի ղեկավարները կրկին զրուցել են. Լուկաշենկոն խնդրանքով է դիմել Պուտինին

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Լուկաշենկոն ու Պուտինը մի քանի անգամ են խոսել հեռախոսով, զրույցներից մեկը կայացել է օգոստոսի 19-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Sputnik Բելառուսի` տեղեկությունը հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

Նա ասել է, որ պետությունների ղեկավարներն իրենց գործողությունները համակարգում են համաձայնագրերի շրջանակներում:

«Այժմ խորհրդակցություններ են ընթանում Բելառուսի ու Ռուսաստանի նախագահների միջև, պետությունների ղեկավարներն իրենց գործողությունները համակարգում են առաջին հերթին կնքված պայմանագրերի շրջանակներում, դա և՛ Դաշնակցային պետությունն է, և՛ ՀԱՊԿ-ն», - ասել է Էյսմոնթը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների միջև մի քանի հեռախոսազրույց է եղել, մեկը կայացել է այսօր։

Էյսմոնտը նաև նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջնորդին խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին փոխանցել Բելառուսի գործերին չմիջամտելու խնդրանքը:

Լուկաշենկոն պատրաստ է կրճատել իր լիազորությունները, բայց նոր ընտրություններ չեն լինելու

«Մեր գլխավոր ցանկությունն է, որ Արևմուտքը չաջակցի նրանց, ովքեր ապակայունացնում են իրավիճակը։ Ելնելով դրանից ՝ մեր երկրի նախագահն իր ռուս գործընկերոջը խնդրել է տիկին Մերկելին փոխանցել, որ Գերմանիան, ինչպես նաև ողջ Արևմտյան Եվրոպան չմիջամտեն Բելառուսի ներքին գործերին, ինչպես դա հիմա է տեղի ունենում», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Քաղաքացիները, սակայն, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։

Ի՞նչ կլինի, եթե խոշոր քաղաքները չենթարկվեն Լուկաշենկոյի կամքին. Սարգսյանը` Բելառուսի մասին

Օգոստոսի 9-ից Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում: Պաշտոնական տվյալներով ՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով ՝ մահացել են բողոքի ակցիայի երկու մասնակիցներ։

Լուկաշենկոն գործարանի աշխատողների հետ հանդիպման է մեկնել ուղղաթիռով