Հայկական արտադրության ԱԹՍ–ն փորձարկվել է. Արշակյանը տեսանյութ է հրապարակել

Անվտանգության նկատառումներից ելնելով` հայկական արտադրության ԱԹՍ–ն մանրամասն չի երևում հրապարակված տեսանյութի կադրերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` մեկ հատված ներկայացնելով նոր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումներից։

«Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը»,–Facebook սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է նախարարը։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԹՍ–ն մանրամասն չի երևում կադրում։

Ավելի վաղ` օգոստոսի 1-ին, նախարարը կրկին տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը` փնտրելով և գտնելով թիրախը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը