Երևանում ընթացող Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» խաղը տևեց 120 րոպե, իսկ ելքը վճռվեց հանդիպման 94-րդ րոպեին, երբ Տյագոն բացեց հաշիվն ու ապահովեց «Օմոնիայի » հաղթանակը նվազագույն հաշվով՝ 1:0:
Հանդիպման առաջին խաղակեսը անցավ շատ լարված պայքարում:
«Արարատ-Արմենիան» իր հերթին մինչև ընդմիջում միայն մեկ անգամ կարող էր հաջողություն ակնկալել` Յոհան Գուֆրանի հարվածից հետո, բայց այս դեպքում էլ պաշտպանները կարողացան փակել գնդակի ճանապարհը: Խաղի ընթացքում կողմերը ցույց տվեցին, որ ավելի շուտ զգույշ են գործում, չնայած հայկական թիմի մեկնարկային կազմը հուշում էր, որ «Արարատ-Արմենիան» ավելի շատ է գրոհելու:
Դժվարին ու ծանր պայքարում մեր չեմպիոնը պարտվեց, բայց հրաժեշտ չի տալիս եվրոգավաթներին: «Արարատ-Արմենիան» կշարունակի իր ելույթներն արդեն Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում: