ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է Երևանից և Գյումրիից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ առաջիկայում կայանալիք 15 չվերթերի մասին։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանատան Facebook-ի էջում։
Օգոստոսի 22-ին, 24-ին, 27-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին նախատեսված են Երևան-Մոսկվա չվերթեր, ևս մեկ թռիչք այս անգամ Գյումրիից դեպի Մոսկվա նախատեսված է օգոստոսի 25-ին: Թռիչքներ Երևանից Մինվոդի նախատեսված են օգոստոսի 22-ին և 29-ին, դեպի Դոնի Ռոստով ՝ օգոստոսի 28 -ին և 31-ին:
«Երևան-Սամարա չվերթը տեղի կունենա օգոստոսի 21-ին, Երևան-Կալուգան՝ 24–ին, Երևան-Սանկտ Պետերբուրգը՝ 25-ին, Երևան-Նովոսիբիրսկը ՝ 26–ին, Երևան–Կրասնոդարը՝ օգոստոսի 28-ին», – ասված է հաղորդագրության մեջ:
Թռիչքների համար նախատեսված տեղերի քանակը սահմանափակ է, իսկ թռիչքներից օգտվողների ցուցակները կձևավորվեն պետական ծառայություններում նախապես գրանցման հիման վրա։
Հայաստան–Արցախ մուտքի սահմանափակումները մեղմացվել են. ովքեր ու ինչպես կարող են մեկնել ԱՀ
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել էր` ընդհանուր առմամբ այս ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից դուրս է բերվել 4885 մարդ։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։