ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ավստրիայում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ Վիեննայի «Շվարցենբերգ» հրապարակում խորհրդային զինվորի պատվին կառուցված հուշահամալիր և ծաղկեպսակ դրել: Տեղեկությունը հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
Վիեննայում հայ դիվանագետներն այցելել են խորհրդային զինվորի պատվին կառուցված հուշահամալիր
© Photo : Facebook / Armenian Embassy in Austria Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
Հուշահամալիրի քանդակագործը Միխայիլ Ինտիզարյանն է։
Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել նաև Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, Ավստրիայում ՌԴ առաքելությունների ղեկավարները և ԱՊՀ պետությունների դեսպանները։
Վիեննայում հայ դիվանագետներն այցելել են խորհրդային զինվորի պատվին կառուցված հուշահամալիր
© Photo : Facebook / Armenian Embassy in Austria Ավստրիայում Հայաստանի դեսպանություն