«Կարծում էի` նման կլինեմ Բրյուս Ուիլիսին, բայց...». Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը

Ճանաչված շոումեն Գարիկ Մարտիրոսյանը որոշել է զվարճացնել երկրպագուներին իր նոր «սանրվածքով»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխն ու անճանաչելի դարձել։ Նա նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում ու զվարճալի գրառում արել։

Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

«Ամառային սանրվածքս. կրկին սափրեցի գլուխս։ Կարծում էի, որ նման կլինեմ Ջեյսոն Սթեյթեմին կամ Բրյուս Ուիլիսին։ Կրկին ստացվեց պարզապես ճաղատ Մարտիրոսյան»,–գրել է շոումենը։

Մարտիրոսյանի լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել նրա կինը` Ժաննա Լևինան։

«Ի՞նչ է նշանակում` «կրկին սափրեցի»։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ես եմ կրկին սափրել` հույսով, որ կնմանվես Ջեյսոն Սթեյթեմին կամ Բրյուս Ուիլիսին։ Բայց նորից ճաղատ Մարտիրոսյան ստացվեց»,–կատակել է Լևինան։

Շոումենի երկրպագուները բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են գրել։

«Քաչալ Մարտիրոսյան», «օդի, ջրի պես մորուք է պետք»,«ապ, էս բանա՞կ ես գնում», «թող Ուիլիսը երազի Մարտիրոսյանի պես լինի»,–նշել են նրանք։

Գարիկ Մարտիրոսյանի կինը գլխին անդրկովկասյան կոլորիտով գլխարկ է «աճեցրել». լուսանկար

Հավելենք, որ Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, հումորիստ, հեռուստահաղորդավար, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր։ 1993–2002 թթ. նա «Նոր հայեր» ՈւՀԱ–ի թիմի անդամ էր։