Ազգերի լիգան կարող է չեղարկվել. ինչ հետևանք կարող է ունենալ դա Հայաստանի հավաքականի համար

Ազգերի լիգայի մրցաշարը կարող է դադարեցվել: Հայաստանի նման երկրների համար դա կարող է շատ լուրջ հարված դառնալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ամենայն հավանականությամբ Ազգերի լիգայի մրցաշարը կարող է դադարեցվել: Մրցաշարի անցկացման հնարավորությունը քննարկվելու է ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների գլխավոր քարտուղարների տեսակապի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է«Սպորտ Էքսպրես» պարբերականը:

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա». ինչ շանսեր ունի Հայաստանը Չեմպիոնների լիգայի մրցապայքարում

Նշվում է, որ տեսակապի ընթացքում այլ հարցեր ևս քննարկվելու են, բայց գլխավոր հարցը լինելու է  «Եվրոպայում պանդեմիայի պայմաններում Ազգերի լիգայի անցկացման կարգը»: Նույնը վերաբերում է նաև մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների մրցաշարերին, որոնք նախատեսված են հոկտեմբերին, բայց որևէ երաշխիք չկա, որ դրանք կանցկացվեն:

Նման իրավիճակում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նորամուտը պաշտոնական խաղերում հնարավոր է՝այս տարի չկայանա: Իհարկե, սա չի կարող ուրախացնել հավաքականի երկրպագուներին, որոնք աշնանը սպասում էին նորեկների հետ մեր հավաքականի խաղին, որոնց մեծ մասը հանդես են գալիս Ռուսաստանում և Ղազախստանում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների որոշման համաձայն՝ ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները լեգիոներ չեն համարվում այդ երկրների առաջնություններում: Ռուսաստանում հանդես եկող Խորեն Բայրամյանը («Ռոստով»), Արշակ Կորյանը («Խիմկի») և Ղազախստանի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն արդեն տվել են իրենց համաձայնությունը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու համար:

Ազգերի լիգան չանցկացնելու գաղափարը առաջ են քաշել թոփ-5 լիգաների ներկայացուցիչները, և նրանց կողմնակիցները: Պատճառն այն է, որ 2020/21 թթ մրցաշրջանի ժամանակացույցը խիտ է դասավորված, քանի որ ներքին առաջնությունները և եվրագավաթների մրցաշարերը ավելի ուշ են մեկնարկել, քան նախատեսված էր: Առաջատար ակումբների ֆուտբոլիստները մեկ մրցաշրջանում անցկացնում են 50-60 խաղ, և ծանրաբեռնվածությունը հասնում է գագաթնակետին: Եվ այս իրավիճակում էլ առջևում Եվրոպայի առաջնությունն է:

Եթե Եվրոպայի ակումբային մրցաշարերը ֆինանսական լուրջ շահույթ են բերում, չնայած խաղերն անցնում են առանց երկրպագուների, ապա ազգային հավաքականների մասնակցությամբ խաղերը առանց հանդիսականների իմաստ չունեն: Ազգային հավաքականների մասնակցությամբ խաղեր անցկացնելով գրեթե հնարավոր չէ շահույթ ապահովել: Այսինքն՝ թիմերը խաղադաշտ են դուրս գալիս հիմնականում երկրպագուների համար: Հետևաբար` պանդեմիայի պայմաններում իմաստ չունի վտանգել ֆուտբոլիստների առողջությունը: Սա է Ազգերի լիգայի դադարեցման պատճառներից մեկը:

Բացի այդ, գաղափարի հեղինակները նշում են, որ ակումբներում ավելի հեշտ է վերահսկել վարակի տարածումը, իսկ հավաքականների նախապատրաստական մարզումների դեպքում այդ վտանգը մեծանում է:

Ազգերի լիգայի դադարեցման հիմնական պատճառներից մեկն էլ, ըստ նրանց, որոշ երկրներում վարակի տարածման ընդլայնումն է:

Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը

Այս ամենի հետ մեկտեղ, ֆուտբոլային «փոքր» երկրների համար Ազգերի լիգայի դադարեցումը հոգեբանական ծանր հարված կլինի: Այն երկրներին, որոնք բարձրակարգ թիմերի հետ խաղեր չեն անցկացնում, Ազգերի լիգան հնարավորություն է տալիս բոլորովին այլ մակարդակի ֆուտբոլ դիտել: Իսկ հիմա այդ ամենը կարող է չեղարկվել:

«Փաստորեն կարող է ստացվել մի իրավիճակը, ըստ որի որոշ երկրների ազգային հավաքականներ մեկ տարվա ընթացքում ոչ մի հանդիպում չեն անցակցնի: Եթե այդպես լինի, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման բան առաջին անգամ կլինի»,- գրում է պարբերականը:

Մասնագետների կարծիքով՝ Ազգերի լիգայի մրցաշարի հետաձգման հնարավորությունը 50-ից բարձր տոկոս է կազմում։ ՈւԵՖԱ-ն պարզապես կարող է չդիմանալ գրանդ ակումբների ճնշմանը, որոնք պնդում են ԱԼ-ի մրցաշարը դադարեցնելու անհրաժեշտությունը: