Առցանց ասուլիս. «Քաղաքական թեժ աշո՞ւն. ի՞նչ սպասել Հայաստանում»

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները գալիք աշնանը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը քաղաքական աշնան զարգացումների իր տեսլականը կներկայացնի օգոստոսի 20-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք առցանց ասուլիսի ընթացքում:
Sputnik

Հինգ ամիս տևած արտակարգ դրությունից հետո որոշ սահմանափակումները թեթևացան, մասնավորապես թույլատրվեցին հանրահավաքները և զանգվածային միջոցառումները: Մինչ այդ տանը նստած ընդդիմությունը քիչ քիչ աշխուժանում է, և նրա գործողությունները ստանում են ամենատարբեր ձևեր՝ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնի հացադուլից մինչև երրորդ նախագահի մամուլի ասուլիսը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանդրադառնա քաղաքական հետագա զարգացումներին: 

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube- ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: