3–ամյա աղջնակը կատարում է Մայքլ Ջեքսոնի հիթը իր սիրելի ձիու համար. տեսանյութ

Երեք տարեկան աղջնակը երգում է աշխարհահռչակ աստղի հիթը և միաժամանակ շոյում է սիրելի կենդանու գլուխը։
Sputnik

Համացանցում զվարճալի տեսանյութ է հայտնվել, որում 3-ամյա աղջիկը կատարում է Մայքլ Ջեքսոնի Heal The World հիթն իր ձիու համար և շոյում կենդանու գլուխը: Ձին ակնհայտորեն հաճույք է ստանում, ինչի մասին վկայում են նրա կիսափակ աչքերն ու գլխի մեղմ շարժումները։

Պորտուգալիայի նախագահը փրկել է օվկիանոսում խեղդվող աղջիկներին․ տեսանյութ

«Հրաշալի տեսարան է, ակնհայտ է, որ ձին սիրում է փոքրիկ երգչուհուն»,«Հրաշք աղջիկ, ինչ կենդանասեր է, երանի բոլոր բալիկները քեզ նման լինեն»,«Ինչպիսի ճաշակ»,–գրել են սոցցանցային օգտատերերը։

Տեսանյութը դիտել են ավելի քան 125.000 օգտատերեր, տարածել` 83.000–ը, իսկ հիացական մեկնաբանություններ են գրել 6400–ը։

Ինչպե՞ս զվարճացնել երեխաներին. Միհրան Հարությունյանը տեսանյութ է հրապարակել