Փրկիր Ամուլսարը. Ազգային ժողովի բակում արտասովոր ակցիա անցկացվեց

Sputnik

Ամուլսարի հանքի շահագործման հակառակորդներն այսօր անսովոր ակցիա անցկացրին ՀՀ Ազգային ժողովի բակում: Նրանք զբոսանքի էին դուրս եկել երեխաների հետ։

Ամուլսարը ռադիոակտի՞վ է․ պատասխանում են ոչ թե ակտիվիստները, այլ մասնագետները

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ակցիայի ընթացքում լրագրողների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ։ Ոստիկանները լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել բակ, քանի որ բոլորի հավատարմագրման ժամկետը լրացել էր։

Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Չնայած Ամուլսարի ցույցերին, «Լիդիանը» Սյունիքում վերաբացում է իր քիմիական լաբորատորիան

Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանեց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրեց պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին նաև «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019թ–ի ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին

1 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
2 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
3 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
4 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
5 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
6 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
7 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
8 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
9 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
10 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում
11 / 11
Ամուլսարի պաշտպանությանն ուղղված ակցիա Ազգային Ժողովի բակում