ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», - գրված է վարչապետի որոշման մեջ։
Վաղարշակ Հարությունյանը 1999-2000 թթ-ին ՀՀ պաշտպանության նախարար է եղել։ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նրա և այդ ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև մեծ կոնֆլիկտ էր սկսվել։ Տեղեկանալով ահաբեկչության մասին` Հարությունյանը հրահանգել էր փակել Երևան տանող ճանապարհները, Քոչարյանը դա որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն։
002-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նա աստիճանազրկվել էր։ Սակայն 2019-ի օգոստոսին նախագահ Արմեն Սարգսյանը Քոչարյանի այդ հրամանագիրը ուժը կորցրած էր ճանաչել, և Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը վերականգնվել էր։