Նորք Մարաշում կրակոցներ են հնչել․ մեկ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանները Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել են արնանման հետքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ Երևանի Նորք Մարաշ թաղամասի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նորքում խեղդամահ արված կինը 25 տարեկան էր. նոր մանրամասներ

Կրակոցների հետևանքով տուժած և վնասվածք ստացած մեկ քաղաքացի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ժամը 22:00-ի սահմաններում հիվանդանոցը դեպքի մասին ահազանգել է ոստիկանությանը։

Պառկեցրել են գետնին, կրակել. Ալավերդիում զինված ավազակներին հայտնաբերել են

Ոստիկանները Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել են արնանման հետքեր: Կայքի տեղեկություններով՝ վնասվածքները պատճառվել են գազային ատրճանակից արձակված կրակոցներից:

Ոստիկանները պարզում են վիրավորի և վնասվածքներ պատճառողի ինքնությունները։

Դժբախտ դեպք Վայոց Ձորում. գետում երիտասարդ տղա է խեղդվել