Քանի՞ պացիենտի է սպասարկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերջին 6 ամսում

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ներկայացրել է` ինչ աշխատանքներ են կատարվել վերջին վեց ամսվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի– Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերջին 6 ամսում շուրջ 11 000 պացիենտի է սպասարկել։ Բուժհաստատության մամուլի ծառայությունը Facebook–ում ամփոփ ներկայացրել է 6 ամսվա ընթացքում «Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։

«Հիվանդանոցում սպասարկվածներից 9000–ը ստացիոնար պայմաններում են բուժում ստացել, իսկ 2000-ը` ամբուլատոր։ Բացի այդ, վերջին 6 ամիսների ընթացքում շուրջ 400 նոր աշխատատեղեր են ստեղծվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այդ ընթացքում հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում է եղել, ինչպես նաև մոդուլային հիվանդասենյակներ են կառուցել։ Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերը նույնպես զգալի թվով համալրվել են, իսկ ճառագայթային ախտորոշման բաժանմունքը համալրվել է համակարգչային շերտագրության հետազոտության սարքով։

Հիվանդանոցում թթվածնային կայան է կառուցվել, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցն է վերափոխվել, բաժանմունքներն են հիմնանորոգվել։

Ո՞ր դիրքորոշման պատճառով է հեռացել Դավիդյանցը. աշխատանքից ազատվելը լուրջ հարցեր է ծնել

Հիշեցնենք` «Նորքի» հիվանդանոցն առաջինն էր, որ կորոնավիրուսով վարակված հիվանդներ ընդունեց։ Sputnik Արմենիանայցելել էր հիվանդանոց, զրուցել ամիսներ շարունակ այնտեղ աշխատող և տուն չգնացող բժիշկների հետ։