ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի իրավապահները Կիևում Հայաստանի Հանրապետության քաղաքացու են ձերբակալել երկու դեսպանատների «ականապատման» մասին կեղծ տեղեկություն հայտնելու համար։ Լուրը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիևի դատախազության մամուլի ծառայությանը:
«Կիևի թիվ 3 տեղական դատախազությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայում ԱՄՆ–ի և Թուրքիայի դեսպանությունների շենքերի ականապատման մասին կեղծ ահազանգի համար ՀՀ 46-ամյա քաղաքացի է կասկածվում»,– նշված է դատախազության կայքում:
Ըստ մամուլի ծառայության` օգոստոսի 1-ին նա սեփական բջջային հեռախոսից երկու հեռախոսազանգ է կատարել «102» հեռախոսահամարին և կեղծ հաղորդում տվել «ականապատման» մասին: Ստուգելով նշված հաղորդումները՝ իրավապահները պարզել են, որ տարածքում պայթուցիկ նյութեր և սարքեր չկան։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում նրա ինքնությունը պարզվել է, և տղամարդը ձերբակալվել է։
Այժմ որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Տղամարդուն մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում։
ՀՀ մի խումբ քաղաքացիներ ապօրինի հատել են Վրաստանի սահմանը. տեսանյութ