Համերգները կթույլատրվեն, հաղորդավարները որոշ դեպքերում դիմակ չեն դնի․ պարետի նոր որոշումը

ՀՀ պարետի նոր որոշման համաձայն` մեկ սեղանի շուրջը կարելի է 8 հոգով նստել` նախկին 5–ի փոխարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է արտակարգ դրության սահմանափակումների և կանոնների նոր փոփոխությունները։

Բուհերը նույնպես վերաբացվում են. ովքե՞ր դասի կգնան սեպտեմբերի 1-ին

Կվերաբացվեն գրադարանները և թանգարանները։ Ներկայացումները, համերգները, կինոցուցադրումները, կենդանի երաժշտությունը կթույլատրվեն բացօթյա տարածքներում։ Սեպտեմբերի 1-ից համալսարան կհաճախեն բակալավրիատում սովորող առաջին կուրսեցիները։ Սեպտեմբերի 15-ից կբացվեն մանկապարտեզները և դպրոցները։ Իսկ արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակները դեռևս փակ կմնան։

Այսուհետ դիմակ կարող են չդնել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ, և հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Մեկ սեղանի շուրջն էլ կթույլատրվի մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։

Հիշեցնենք` Հայաստանումկորանավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել մարտի 16-ից, այն մի քանի անգամ երկարացվել է և կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։