ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Երգչուհի Եվա Ռիվասը կտրուկ փոխել է ոճը։ Նա նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և ցուցադրել, որ կարճ կտրել է սև ու փարթամ մազերն ու դրանք շիկահեր ներկել։
Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. երգչուհին կտրուկ փոփոխությունների է դիմել. լուսանկար
Երգչուհու երկրպագուները շատ են հավանել լուսանկարը, նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
«Նայելով չեմ կշտանում», «անկրկնելի գեղեցկուհի», «ռումբ ես»,– գրել են նրանք։
Եվա Ռիվասը (իսկական անունը` Վալերիա Ալեքսանդրովնա Ռեշետնիկովա–Ծատուրյան) Ռուսաստանում ու Հայաստանում հայտնի երգչուհի է։ Բեմական կեղծանունը նրա հորական կողմի տատի ազգանունն է, որը ծագմամբ հույն է։
«Տղաներ, ես ձեզ սիրում եմ». Եվա Ռիվասը զվարճանում է «Մի գնա»–ի տակ
2010 թվականին Ռիվասը Հայաստանն էր ներկայացնում «Եվրատեսիլ» մրցույթում։