ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը 2008-2009թթ․ ընթացքում բարձրաստիճան և այլ պաշտոնատար անձանց ներգրավմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ օտարել է պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ անշարժ գույքեր՝ ընդհանուր շուրջ 1մլրդ 361մլն դրամի։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 2008 թվականի ընթացքում մեկ ընկերություն (անունը չի նշվում - խմբ․) դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ պետական սեփականություն հանդիսացող Երևանի Ահարոնյան փողոցում գտնվող 5 840քմ մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 3.5 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկով։ Նախարարությունում համաձայնել են առաջարկին։ Արդյունքում՝ ՀՀ կառավարությանը պատկանող՝ 1,3 մլրդ դրամ արժեցող անշարժ գույքն ընդամենը 661 մլն դրամով օտարվել է ընկերությանը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 600 մլն դրամի վնաս։ Նույն գործառույթների շրջանակում Վարդանյանը կազմակերպել է պետությանը պատկանող Աղայան փողոցի շենքերից մեկում 51.9 քմ, Լեոյի փողոցի շենքերից մեկում 38.7 քմ և Ա.Ավետիսյան փողոցի շենքերից մեկում 49.3 քմ մակերեսներով անշարժ գույքը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը, որի արժեքը եղել է մոտ 47 մլն դրամ։
Նմանատիպ առերևույթ չարաշահումներ կատարվել են նաև 2014-2015թթ. ընթացքում՝ նախարար Նարեկ Սարգսյանի ղեկավարման տարիներին։ Պետական գույքի վաճառք է կատարվել, պետությանը հասցվել է մոտ 700 մլն դրամի վնաս։
Պետությանը և համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 25 մլրդ դրամը
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով և առանձնապես խոշոր չափերով) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով և առանձնապես խոշոր չափերով` հանցակիցների հետ միասին):
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և կատարված՝ ազգային ատելության շարժառիթով) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և կատարված՝ ազգային ատելության շարժառիթով):
Վարդան Վարդանյանը ԲՀԿ-ական է, եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար 2007-2012-ին։
Նարեկ Սարգսյանը եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 2014-2016-ին պաշտոնավարել է որպես ՀՀ քաղաքաշինության նախարար։
Պետությանը 163 մլն դրամի վնաս է հասցվել․ նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել