«Լավագույնը գտավ լավագույնին». «Կարմելիտա» հեռուստասերիալի աստղն ամուսնացել է

Դերասանուհին հրապարակել է իր ընտրյալի լուսանկարը և հայտնել, որ երջանիկ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. «Կարմելիտա» հեռուստասերիալի 39-ամյա աստղ Յուլյա Զիմինան ամուսնացել է։ Նա սպասված լուրը երկրպագուներին հայտնել է Instagram-ի իր էջում:

«Նայելով չեմ կշտանում». Եվա Ռիվասը շիկահեր է դարձել

«Ես այսօր ամուսնացա: Նա աշխարհում ամենալավն է »,– գրել է դերասանուհին: Հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ կոմբինիզոն է հագել, մի ձեռքում բռնել հարսնացուի  ծաղկեփունջը, մյուսում`շամպայնի շիշը:

Զիմինայի հետևորդները նկատելիորեն ուրախացել են, նրանք բազմաթիվ շնորհավորանքներ են գրել։

«Հիանալի նորություն է, երջանիկ եղեք», «անկանխատեսելի էր», «լավագույնը գտավ լավագույնին»,–գրել են նրանք։

Միհրան Ծառուկյանն ու Արփին հրապարակել են իրենց 40 օրական որդու լուսանկարը

Դերասանուհին նաև իր ընտրյալի հետ է լուսանկար հրապարակել։ Երկրպագուները նշել են, որ անհամբեր կսպասեն նրանց երեխային։

Նշենք, որ Զիմինան դեռ պաշտոնապես ամուսնացած չէր: Նա իր դստերը՝ Սիմոնային, լույս աշխարհ է բերել 2015 թվականին․ այդ ժամանակ նրա ընկերը Անդրեյ Կարան էր: Դրանից առաջ աստղը շփվում էր դերասաններ Վլադիմիր Չերեպովսկու և Մաքսիմ Շչեգոլևի հետ:

«Աղջիկներ բռնվեք». դիմահարդար Գոհար Ավետիսյանի որդին 40 օրական է