Երևանում փորձել են գողանալ վճարային տերմինալը. մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել

Взломанный платежный терминал компании Telcell на улице Закяна
Երևանում տերմինալը գողանալու փորձ կատարող չորս անձանցից երեքին արդեն իսկ ձերբակալել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  բերման են ենթարկվել 4 հոգի, որոնք փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալը։

Карета скорой помощи на улице Григора Лусаворича
Նորքում երիտասարդ աղջկա` խեղդամահ արված դի է հայտնաբերվել

«2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 06:45-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցից Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 4 անձ։ Նրանք վերոնշյալ հասցեից փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Բերման ենթարկվածների դեմ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով։ Քրգործն ընդունվել է վարույթ, կազմվել է քննչական խումբ:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում վերոնշյալ տղամարդկանցից 3-ը ձերբակալվել են՝ գողության փորձ կատարելու կասկածանքով:

Նարգիզը դատի կտա Վլադիմիր Ժիրինովսկուն

Միջոցներ են ձեռնարկվում խմբի կողմից կատարված գողության կամ գողության փորձի հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: