Նարգիզը դատի կտա Վլադիմիր Ժիրինովսկուն

Քաղաքական գործչի արտահայտությունները վիրավորել են երգչուհուն, նա որոշել է դիմել փաստաբանի օգնությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Հայտնի երգչուհի Նարգիզ Զակիրովան պատրաստվում է դատի տալ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն։ Նա իր մտադրության մասին գրել է Instagram-ի իր էջում:

«Բա չէ, Մեյի նման». Ժիրինովսկու «ուզբեկական» պարը պայթեցրել է համացանցը

Նարգիզը НТВ հեռուստաալիքի եթերով հեռարձակված հաղորդումից մի դրվագ է հրապարակել, որում Ժիրինովսկին երգչուհուն անվանում է «հրեշ» և «կապիկ», նաև հայտարարում, որ նա փողոցում կմահանա հիվանդություններից:

Երգչուհուն շատ են հուզել այդ արտահայտությունները, և նա դիմել է լրատվամիջոցներին՝ խնդրելով ուշադրություն դարձնել քաղաքական գործչի ասածին։

«Իմ իրավաբանը հստակ բացատրեց ինձ, որ Ռուսաստանի Դաշնության Վարչական օրենսգրքի 5.61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարչական իրավախախտում է համարվում վիրավորանքը, այսինքն՝ այլ անձի արժանապատվության նսեմացումը, որն արվել է անպարկեշտ ձևով։ Դրանից ելնելով՝ պարոն Ժիրինովսկու ասածը վիրավորանք է, որն օրենքի խախտում է։ Առանց ավելորդ դեմագոգիայի՝ փաստի մասին տեղյակ եմ պահում ինչպես պարոն Ժիրինովսկուն, այնպես էլ ձեզ ՝ իմ հետևորդներին։ Այսօրվա համար այսքանը», - գրել է Նարգիզը։

«Հիմարություն է»․ Կիրկորովի ու Դավայի տեսահոլովակն ալեկոծել է համացանցը

Երգչուհու երկրպագուներն առաջարկել են չնահանջել ու դատի տալ Ժիրինովսկուն։ Նրանք հույս են հայտնել, որ քաղաքական գործչի սեքսիստական և վիրավորական հայտարարությունները կդատապարտի ոչ միայն հասարակությունը, այլև դատարանը:

Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան