Մահվան նոր դեպքեր ՀՀ–ում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 45-ամյա տղամարդ է

Կորոնավիրուսի հետևանքով մահացածներն ունեցել են խրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ կորոնավիրուս է հաստատվել, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել, որոնցից 4-ը կանայք են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է ընդամենը 38-ով և հասել 41701-ի։