Լուկաշենկոն գործարանի աշխատողների հետ հանդիպման է մեկնել ուղղաթիռով

Մեկնաբանելով գործադուլները՝ Լուկաշենկոն ասել է, որ ոչ ոք չի ստիպի աշխատել նրանց, ովքեր դա չեն ցանկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Մինսկի անիվային քարշակների գործարան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առջև»․ Լուկաշենկոն դիմել է աջակիցներին․ տեսանյութ

Նա ելույթ է ունեցել բանվորների առջև և անդրադարձել գործադուլներին։ Լուկաշենկոյի խոսքով ՝ ոչ ոք չի ստիպի աշխատել նրանց, ովքեր դա չեն ցանկանում։

«Նախ` ինչ–որ ձեռնարկությունում 150, նույնիսկ 200 հոգին եղանակ չեն ստեղծում։ Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ «վատ» նախագահը հավելյալ մարդկանց էր պահում, որպեսզի նրանց փողոց չշպրտեին։ Ով ուզում է աշխատել, թող աշխատի։ Չեն ուզում աշխատել` մենք նրանց չենք ստիպի», - ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը գործարան է մեկնել իր ուղղաթիռով։

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն ՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Քաղաքացիները, սակայն, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են բարձրացրել։

«Մենք պայմանավորվել ենք»․ Լուկաշենկոն ասել է` ինչի մասին է խոսել Պուտինի հետ