Հատուկ չվերթով Հայաստանից հայրենիք են տեղափոխվել Հնդկաստանի 169 քաղաքացի

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել համապատասխան գերատեսչություններին չվերթներ կազմակերպելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հնդկաստանի 169 քաղաքացի հատուկ չվերթով Երևանից վերադարձել են հայրենիք։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը Facebook-ի իր էջում:

«169 ուղևորներով ինքնաթիռը Երևանից Դելի է մեկնել, այսօր ժամը 13: 15-ին», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին չվերթներ կազմակերպելու համար, մասնավորապես ՝ արտաքին գործերի նախարարությանը, առողջապահության նախարարությունը, քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և միգրացիոն ծառայությանը։

Նոր կանոններ կգործեն օդային ճանապարհով Հայաստան եկողների համար

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հաջորդ ամիսներին 4 անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և այն կավարտվի օգոստոսի 12-ին։ Այս ընթացքում թռիչքներն արգելված են եղել և դրանք կազմակերպվել են միայն տարբեր երկրների քաղաքացիներին տեղափոխելու համար։