ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում հերթական գեղեցիկ լուսանկարն է հրապարակել։ Կադրը ոչ միայն գեղեցիկ է, այլև հետաքրքիր։
Բանն այն է, որ նա նուրբ վարդագույն շքեղ զգեստն ամբողջացրել է ծաղիկներից սարքած անսովոր գլխարկով։
«Գլխիս գլխարկ եմ աճեցրել», - լուսանկարին կից գրել է Լևինան։
Հետևորդները հիացական մեկնաբանություններ են գրել․ «Անդրկովկասյան կոլորիտ, ճաշակ, ինչ կանացի է ու գեղեցիկ»։
«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար
Նշենք, որ վերջերս YouTube-ում մի նախագիծ է մեկնարկել, որը կոչվում է «Конечно, Вася», և Լևինան իր ընկերուհիների՝ Յուլյա Բարանովսկայայի ու Նատալյա Կրասնովայի հետ տարբեր թեմաներ է քննարկում և հարցեր ուղղում հաղորդման հյուրերին։
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին