Դժբախտ դեպք Վայոց Ձորում. գետում երիտասարդ տղա է խեղդվել

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբն ու ջրասուզակը։ Վերջինս դիակը դուրս է բերել գետից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղում 22–ամյա երիտասարդ է խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Կոտայքում 16–ամյա տղան ընկել է ժայռից

«Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 16-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և ջրասուզակ։

Ջրասուզակը գետից դուրս է բերել Լևան Ա․-ի (ծնված 1998 թ․) դին:

Ջրահեղձման երկու դեպք 1 օրում.փրկարարները Սևանա լճից դուրս են բերել 30-ամյա քաղաքացու դին

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս տարի ջրահեղձման 16 դեպք է գրանցվել. ԱԻՆ-ը ուժեղացնում է հսկողությունը. տեսանյութ