Դիլիջանի ոլորաններում մեքենաների բախման հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ կան

Բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է։ Վարորդներին և ուղևորներին դուրս են բերել տեղի ուժերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Դիլիջանի ոլորաններում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Պապ Մ․, ծնված 1993 թ.) և «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ռուբեն Ս․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դժբախտ դեպք Վայոց Ձորում. գետում երիտասարդ տղա է խեղդվել

Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 16-ին, ժամը 20:55-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:40-ին: Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, իսկ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ:

Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները և ուղևորներ Կարինե Բ․-ն (ծնված 1967 թ.), Աստղիկ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Կոտայքում 16–ամյա տղան ընկել է ժայռից