Տաքսու վարորդը «Արմավիր» ՔԿՀ մարիխուանա ու «շոկոլադկա» էր տարել. «հանձնուքը» տեղ չի հասել

Թմրանյութը թաքցրել է «Նոյ» ապրանքանիշի ծխախոտի գլանակների մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «շոկոլադկան» տեղ հասնի։ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի բաժնի հաղորդմամբ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով (գողություն՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) նախատեսված հանցագործություն կատարելու համար «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ա.Պ. -ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Գ.-ն հանձնուք է տարել։

Տուժած 200 երեխաների գրեթե կեսը մինչև 12 տարեկան է.ի՞նչ հանցագործությունների մասին է խոսքը

«Հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից «RAPISCAN ORION 920 CX» մոդելի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում «Նոյ» ապրանքանիշի 10 տուփ ծխախոտներից 2-ի 40 գլանակների խտության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 16.95գր. դեղնականաչավուն և թմրամոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 8.79գր. զանգվածներ»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հաճախ ընտանեկան բռնության են ենթարկել ամուսինը, հայրը և զավակը. ՔԿ-ն տվյալներ է հրապարակել