ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Հանրային տրանսպորտում մշտադիտարկումներն ու ստուգումները շարունակվում են։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ ստուգումներ են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։
«Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ վեց տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում՝ հայտնաբերվել են կրկին գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ, ինչպես նաև տրանսպորտային միջոց, որի վարորդը երթևեկել է առանց դիմակի»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Ժամանակավոր կասեցվել է մի շարք երթուղայինների գործունեությունը
Երթուղային միկրոավտոբուսներում և ավտոբուսներում պարետի որոշումների խախտումներ հայտնաբերվել են, իսկ տաքսիներում՝ ոչ։