ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Մինսկում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչների ձերբակալման ընթացքում միլիցայության մի աշխատակից տուժել է։ Պայթյունը որոտացել է «Բելառուս» հանրախանութի մոտակայքում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան․քաղաքացիները միլիցայություն են զանգահարել ու ասել են, անհայտ անձիք պայթուցիկ սարք են գործարկել։ Պահակության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել ու հարցաքննել են ականատեսներին։
Կինն ասել է, որ տեսել է երկու տղամարդու ու մի աղջկա, որոնք թաքնվել են բակերում։ Ականատես կինը միլիցայության մեքենա է նստել՝ չարագործներին ճանաչելու հարցում օգնելու համար։
Իրավապահ մարմինների աշխատակիցները բակերից մեկում տեսել են երկու կասկածյալների, ձերբակալության ընթացքում նրանցից մեկը դիմադրել է միլիցիոներին․չարագործը հարվածել է նրա գլխին ու փորձել է վնասել աչքերը։ Միլիցայության աշխատակցին հիվանդանոց են տեղափոխել։
Կասկածյալ կնոջն ավելի ուշ են ձերբակալել։
«Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առջև»․ Լուկաշենկոն դիմել է աջակիցներին․ տեսանյութ
Քննիչները խոստացել են առաջիկայում իրավական գնահատական տալ դեպքին, միլիցայությունը շնորհակալություն է հայտնել իրենց օժանդակած քաղաքացիներին։