ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի– Sputnik. Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից ընկած 16–ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք»,– նշեց Դերձյանը` հավելելով, որ տղան հիվանդանոց է տեղափոխվել շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք` դժբախտ դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 12։09-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող Մայրավանքի մերձակայքում։ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ` 16 տարեկան պատանին ժայռից մոտ 20 մետր ընկել է։
Փրկարարները պատանուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Առաջին բուժօգնությունը տեղում ցուցաբերելուց հետո տղային տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:
Վիկտոր Ցոյի ողբերգական մահվան նոր մանրամասներ են հայտնի դարձել